Ամիր Աբդոլլահյան. Իրանը շարունակելու է քաղաքական և լրատվական աջակցությունը պաղեստինյան Դիմադրությանը
Նշելով, որ Իրանը շարունակելու է քաղաքական և լրատվական աջակցությունը պաղեստինյան Դիմադրությանն ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Եթե Սիոնիստական ռեժիմը շարունակի ռազմական հանցագործությունները, ռեժիմի դեմ նոր ճակատներ կբացվեն»:
Տարածաշրջանային այցի շրջանակում Իրաք մեկնելուց հետո, ուրբաթ օրն Ամիր Աբդոլլահյանը ժամանել է Լիբանան: Բեյրութի Ռաֆիկ Հարիրիի անվան օդանավակայանում նրան դիմավորել են խորհրդարանի մի խումբ ներկայացուցիչներն ինչպես նաև Լիբանանի խորհրդարանի նախագահ և ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Նաբիհ Բերին:
Օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում, Աբդոլլահյանը հայտարարել է. «Արևմտյան որոշ պաշտոնյաներ հարցրել են՝ հնարավո՞ր է արդյոք նոր ճակատներ բացել Սիոնիստական ռեժիմի դեմ։ Սիոնիստական ռազմական հանցագործության շարունակությունը կարժանանա նոր պատասխանների, որոնց պատասխանատվությունը կրելու են ռեժիմն ու նրա կողմնակիցները»:
Նախարարը նշել է. «Ես Բեյրութում եմ՝ իսլամական երկրների և կառավարությունների հետ միասին բարձրաձայն հայտարարելու, որ չենք հանդուրժելու Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունը Գազայի ժողովրդի դեմ»։
Նրա խոսքով. «Տասնյակ հազարավոր պաղեստինցիների տեղահանումը, ջրի, սննդի, դեղորայքի պակասն ու էլեկտրաէներգիայի անջատումը Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող ռազմական հանցագործություն է»:
Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Իրաքի իշխանություններից հետո, վաղը Լիբանանի պետական այրերի հետ կքննարկենք Գազայում տիրող իրավիճակը, Սիոնիստական ռեժիմի պատերազմական հանցագործությունները և իսլամական աշխարհի կողմից անհրաժեշտ քայլերի ձեռնարկման հարցը»:
Լիբանան կատարած այցի շրջանակում, Ամիր Աբդոլլահյանը կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկելու տարածաշրջանային զարգացումները, հատկապես Գազայի ճնշված ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները: