Իրանի արտգործնախարարության խոսնակը խիստ քննադատել է Սիոնիստական ռեժիմին հովանավորող երկրներին
(last modified Fri, 13 Oct 2023 13:12:03 GMT )
Հոկտեմբեր 13, 2023 16:42 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարության խոսնակը խիստ քննադատել է Սիոնիստական ռեժիմին հովանավորող երկրներին

Հակադարձելով Սիոնիստական ​​ռեժիմի նկատմամբ մարդու իրավունքների պաշտպանությանը հավակնող երկրների աջակցությանը՝ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Աշխարհը հստակ տեսնում է, թե ով է կանգնած Սիոնիստական ​​ռեժիմի կողքին՝ Գազայի հատվածում տեղի ունեցող ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործության հարցում»:

Անդրադառնալով Պաղեստինի ժողովրդի, կանանց ու երեխաների դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին, «X»-ի իր միկրոբլոգում, Իրանի արտգործնախարարության խոսնակ՝ Նասեր Քանանի Չաֆին գրել է.«Գազայի հատվածի մեծ թվով բնակիչներ կոտորվեցին ավելի դաժան կերպով, քան նախկինում, և պաշարված այս տարածքը շարունակում է ծանր հարվածներ հասցնել Իսրայելին»:

Հայտարարելով, որ Պաղեստինի օկուպացված տարածքներում ՄԱԿ-ի մարդու իրավունքների զեկուցողն ընդգծել է, որ Գազայի հատվածի բնակիչները կանգնած են ցեղասպանության առջև, Քանանի Չաֆին ասել է.«Գազայի բնակիչների ջրի, էլեկտրաէներգիայի և սննդի անջատումը և նրանց հիմնական կարիքների հասանելիության մերժումը հանցագործություն է մարդկության դեմ»:

Հակադարձելով Իսրայելի մանկասպան ռեժիմի նկատմամբ արևմտյան երկրների աջակցությանը՝ Իրանի արտգործնախարարության խոսնակը մեկ այլ գրառման մեջ նշել է.«Իսրայելի հանցավոր վարչակարգին ֆինանսական օգնություն և զենք, ինչպես նաև ռազմական նյութատեխնիկական աջակցություն տրամադրելը, այն պայմաններում, երբ Գազան գտնվում է լիակատար պաշարման մեջ և փակված են հաղորդակցության բոլոր ուղիները և այդ տարածքը զրկված է ջրից, էլեկտրականությունից, վառելիքից, դեղորայքից ու սնննդից, վկայում են Սիոնիստական ռեժիմի անվտանգության նկատմամբ Վաշինգտոնի և Լոնդոնի անսահմանափակ հանձնառության և Գազայի ճնշված ու դիմադրող ժողովրդի դեմ Իսրայելի ռազմական հանցագործությունների նկատմամբ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի իրավական ու միջազգային պատասխանատվության անբաժանելիության մասին:

Շաբաթ օրը (հոկտեմբերի 7-ին), Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) ռազմական ճյուղը Իսրայելի բռնազավթիչ ռեժիմի դեմ իրականացրեց «Ալ-Աղսայի փոթորիկը» գործողությունը, որից հետո Սիոնիստական ​​ռեժիմը հարձակվել է Գազայի հատվածի վրա, և այդ հարձակումները դեռ շարունակվում են:

Միևնույն ժամանակ, Գազայի հատվածի վրա Երուսաղեմը զավթիչ ռեժիմի հարձակումները շարունակվելով, Պաղեստինի առողջապահության նախարարությունը վերջին վիճակագրության մեջ հայտարարեց, որ Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների հետևանքով նահատակվել է ավելի քան 1500 մարդ և ավելի քան 7000-ը վիրավորվել: