Իրանը հայտարարել է երկրի հարավում գազի խոշոր հանքավայր հայտնաբերելու մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i207584-Իրանը_հայտարարել_է_երկրի_հարավում_գազի_խոշոր_հանքավայր_հայտնաբերելու_մասին
Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին հայտարարել է հարավային Ֆարս նահանգում գազի խոշոր հանքավայրի հայտնաբերման մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 15, 2023 19:22 Asia/Tehran
  • Իրանը հայտարարել է երկրի հարավում գազի խոշոր հանքավայր հայտնաբերելու մասին

Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին հայտարարել է հարավային Ֆարս նահանգում գազի խոշոր հանքավայրի հայտնաբերման մասին։

Այս մասին տեղեկացնում է IRNA-ն:

Շիրազ նահանգի կատարած այցի ժամանակ Օուջին ասալ է, որ Լամերդ քաղաքում հայտնաբերված չոր գազի հանքավայրը պարունակում է մոտ 623 միլիարդ խորանարդ մետր բնական գազ:

Նախարարն ասել է, որ դա Իրանում երբևէ հայտնաբերված չոր գազի ամենամեծ հանքավայրն է։

Ըստ Օուջիի՝ ոլորտի զարգացումը հսկայական տնտեսական փոփոխություն կստեղծի Ֆարս նահանգում: