Իրանն առաջարկել է ստեղծել հիմնադրամ ՇՀԿ-ի շրջանակներում նավթագազային նախագծերի ֆինանսավորման համար
https://parstoday.ir/hy/news/iran-i208170
Իրանն առաջարկում է ստեղծել նավթագազային նախագծերի համատեղ ֆինանսավորման հիմնադրամ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում։
(last modified 2025-04-07T06:26:58+00:00 )
Հոկտեմբեր 26, 2023 17:47 Asia/Tehran
  • Իրանն առաջարկել է ստեղծել հիմնադրամ ՇՀԿ-ի շրջանակներում նավթագազային նախագծերի ֆինանսավորման համար

Իրանն առաջարկում է ստեղծել նավթագազային նախագծերի համատեղ ֆինանսավորման հիմնադրամ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում։

Այդ մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը ՇՀԿ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

«Մենք առաջարկում ենք ստեղծել հիմնադրամ շահագրգիռ երկրների միջև նավթագազային նախագծերի համատեղ ֆինանսավորման համար: Նաև պատրաստ ենք արտահանել տեխնիկա-ինժեներական միջոցներ նավթագազային սարքավորումների ստեղծման առաջին փուլում»,- ասել է նա: