ԻԻՀ նախագահն ընդգծել է հարեւանների հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i208876-ԻԻՀ_նախագահն_ընդգծել_է_հարեւանների_հետ_հարաբերությունների_զարգացման_անհրաժեշտությունը
Անդրադառնալով տարբեր ոլորտներում հարևանների հետ հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու Իրանի Իսլամական Հանրապետության վճռականությանը` Իրանի նախագահը նշել է. –«Իրանի և Տաջիկստանի խորհրդարանները կարևոր դեր ունեն համատեղ պայմանավորվածությունների իրականացման գործում»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 09, 2023 10:11 Asia/Tehran
  •  ԻԻՀ նախագահն ընդգծել է հարեւանների հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը

Անդրադառնալով տարբեր ոլորտներում հարևանների հետ հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու Իրանի Իսլամական Հանրապետության վճռականությանը` Իրանի նախագահը նշել է. –«Իրանի և Տաջիկստանի խորհրդարանները կարևոր դեր ունեն համատեղ պայմանավորվածությունների իրականացման գործում»:

Սեյեդ Էբրահիմ Ռայիսին չորեքշաբթի երեկոյան Տաջիկստան կատարած իր այցի շրջանակում այս երկրի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մոհամմադ Թահեր Զաքերզադեի հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով տարբեր ոլորտներում հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու Իրանի Իսլամական Հանրապետության և Տաջիկստանի վճռականությանը, ընդգծել է երկու երկրներում առկա տարբեր կարողությունների ակտիվացման ուղղությամբ ջանքերի ավելացման անհրաժեշտությունը՝ համագործակցության մակարդակը հնարավորինս բարձրացնելու նպատակով։

Այնուհետև նշելով,որ արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, նավթը և գազը, ջուրն ու էլեկտրաէներգիան, տեխնիկա-ինժեներական ծառայությունները և ճանապարհաշինությունը՝ երկու երկրների միջև երկկողմ համագործակցության զարգացման համար հարմար ոլորտներ են, հավելել է,-« Իրանը և Տաջիկստանը, իրենց ընդհանուր մշակութային և պատմական նախապատմության շնորհիվ, կարող են  ամրապնդելով համագործակցությունը մշակույթի և հատկապես պարսկերենի պահպանման ոլորտում,  արդյունավետ դերակատարություն ունենալ այս արժեքավոր կապիտալը ապագա սերունդներին փոխանցելու գործում։

Այս հանդիպմանը Տաջիկստանի Ներկայացուցիչների պալատի նախագահը նույնպես բարձր գնահատելով հարևանների հետ հարաբերությունների ամրապնդմանն առաջնահերթություն տալու դոկտոր Ռայիսիի կառավարության դրական և կառուցողական մոտեցումը, շահավետ և արդյունավետ է համարել երկու երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցության ընդլայնումը։

Անդրադառնալով Իրանի և Տաջիկստանի անդամակցությանը տարածաշրջանային կազմակերպություններին, այդ թվում՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը, Մոհամմադ Թահեր Զաքերզադեն  ընդգծել է երկու երկրների տնտեսական զարգացման և առաջընթացի համար այս հնարավորությունից օգտվելու անհրաժեշտությունը։