Նիդեռլանդական ընկերությունը փոխհատուցում պետք է վճարի քիմիական հարձակումներից տուժած իրանցիներին
Նոյեմբեր 16, 2023 10:36 Asia/Tehran
Նիդեռլանդական ընկերությունը փոխհատուցում պետք է վճարի քիմիական հարձակումներից տուժած իրանցիներին։
Չորեքշաբթի օրը Նիդեռլանդների դատարանը դատապարտել է այս երկրի մի ընկերությանը փոխհատուցում վճարելու 5 իրանցիների, որոնք տուժել են Իրանի դեմ Իրաքի սանձազերզած պատերազմի ժամանակ։
Սույն ընկերությունը Իրաքի բռնատեր Սադամի կառավարությանը քիմիական նյութեր է վաճառել այդ ժամանակ։
Ասոշեյթդ պրեսը հայտնել է, որ հիշյալ ընկերության ներկայացուցիչը չի ներկայացել դատարան, որի ընթացքում քննարկվել է ընկերության կողմից Սադամին թունավոր գազի համար հումք վաճառելու գործը։
Պիտակ