Դիմադրության առաջնորդները Բեյրութում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետ
Պաղեստինի Իսլամական Ջիհադ շարժման գլխավոր քարտուղարի, արաբա-իսլամական հարաբերությունների պատասխանատուի և Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարը քննարկել է Պաղեստինի զարգացումները։
Բեյրութում կայացած հանդիպման ժամանակ, Ամիր Աբդոլլահյանը, Գազայի վերջին զարգացումների և հրադադարի գործընթացի մասին, մտքեր է փոխանակել Պաղեստինի Իսլամական ջիհադ շարժման գլխավոր քարտուղար Զիյադ Նախալեի և արաբա-իսլամական հարաբերությունների պատասխանատու և ՀԱՄԱՍ-ի փոխնախագահ Խալիլ Ալ-Հիաի հետ:
ԻԻՀ ԱԳ նախարարն ու Դիմադրության առաջնորդները քննարկել են նաև Գազայի հատվածի դեմ օկուպանտ Սիոնիստական ռեժիմի պատերազմի վերջին վիճակը, հրադադարի հաստատման հավանականությունը և ճնշված պաղեստինյան ժողովրդին օգնելու ուղիները։
X սոցիալական ցանցում արած գրառման մեջ անդրադառնալկով հանդիպմանն Աբդոլլահյանը նշել է. «Այսօր Բեյրութում ՀԱՄԱՍ-ի և Պաղեստինի «Իսլամական ջիհադի» պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ինձ տեղեկացրեցին Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի վերջին զարգացումների, հումանիտար զինադադարի և ապագա հնարավոր սցենարների մասին»:
Նա հավելել է. «Անկասկած, Դիմադրությունը չի կարող կոտրվել: Պետք է դադարեցնել խաղաղ բնակիչների սպանությունները, մարդկանց շրջափակումը և պաղեստինցիների բռնագաղթը»։
Աբդոլլահյանը գրել է. «Ժամանակն Իսրայելի ռեժիմի օգտին չէ և ժամանակն է կենտրոնանալ քաղաքական նախաձեռնությունների և Պաղեստինի անվտանգության և տարածաշրջանային հավաքական անվտանգության վրա»:
Դիմելով ամերիկյան պետական գործիչներին, ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է. «Սպիտակ տունը պետք է վերանայի Պաղեստինի, Լիբանանի և տարածաշրջանի պայքարի 75-ամյա պատմությունը և գործի իրատեսորեն: Օկուպացիան տեղ չունի ժամանակակից աշխարհում»: