Իրանի արտգործնախարարը մեկնել է Ժնև
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը գլխավորելով մի պատվիրակություն մեկնել է Ժնև։
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը մեկնել է Ժնև՝ մասնակցելու Փախստականների համաշխարհային ֆորումին։
Ամիր Աբդոլլահյանն այս այցով, բացի Փախստականների համաշխարհային ֆորումին մասնակցելուց, կհանդիպի և կխոսի Ժնևում ներկա որոշ միջազգային պաշտոնյաների և նախարարների հետ Գազայում տիրող իրավիճակի և սիոնիստների հանցագործությունների դադարեցման, ինչպես նաև Գազայի ճնշված ժողովրդին մարդասիրական օգնություն ուղարկելու մասին։
Անցած գիշեր Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական ծառայության ղեկավարը մի հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի, Չինաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հետ քննարկել է Պաղեստինում տիրող իրավիճակը, Գազայում սիոնիստների հանցագործությունները դադարեցնելու անհրաժեշտությունը և հրադադարի հաստատման համար առաջարկված բանաձևը վետո դնելու Միացյալ Նահանգների վերջին քայլը։