Իրանի արտգործնախարարը մեկնել է Ժնև
https://parstoday.ir/hy/news/iran-i210654-Իրանի_արտգործնախարարը_մեկնել_է_Ժնև
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը գլխավորելով մի պատվիրակություն մեկնել է Ժնև։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2023 08:10 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարը մեկնել է Ժնև

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը գլխավորելով մի պատվիրակություն մեկնել է Ժնև։

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը մեկնել է Ժնև՝ մասնակցելու Փախստականների համաշխարհային ֆորումին։

Ամիր Աբդոլլահյանն այս այցով, բացի Փախստականների համաշխարհային ֆորումին մասնակցելուց, կհանդիպի և կխոսի Ժնևում ներկա որոշ միջազգային պաշտոնյաների և նախարարների հետ Գազայում տիրող իրավիճակի և սիոնիստների հանցագործությունների դադարեցման, ինչպես նաև Գազայի ճնշված ժողովրդին մարդասիրական օգնություն ուղարկելու մասին։

Անցած գիշեր Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական ​​ծառայության ղեկավարը մի հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի, Չինաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հետ քննարկել է Պաղեստինում տիրող իրավիճակը, Գազայում սիոնիստների հանցագործությունները դադարեցնելու անհրաժեշտությունը և հրադադարի հաստատման համար առաջարկված բանաձևը վետո դնելու Միացյալ Նահանգների վերջին քայլը։