Մոնաֆեղների մեղադրանքները քննող առաջին դատական նիստը կայացել է 5 փաստաբանների ներկայությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i210668-Մոնաֆեղների_մեղադրանքները_քննող_առաջին_դատական_նիստը_կայացել_է_5_փաստաբանների_ներկայությամբ
5 փաստաբանների ներկայությամբ Թեհրանում կայացել է Մոնաֆեղին կոչվող «Մոջահեդինե խալղ» կազմակերպության 104 անդամների մեղադրանքները  և  որպես իրավական անձ՝ այս կազմակերպության ինքնությունը քննող առաջին դռնբաց  դատական  նիստը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2023 14:07 Asia/Tehran
  • Մոնաֆեղների  մեղադրանքները քննող առաջին դատական նիստը կայացել է 5 փաստաբանների ներկայությամբ

5 փաստաբանների ներկայությամբ Թեհրանում կայացել է Մոնաֆեղին կոչվող «Մոջահեդինե խալղ» կազմակերպության 104 անդամների մեղադրանքները  և  որպես իրավական անձ՝ այս կազմակերպության ինքնությունը քննող առաջին դռնբաց  դատական  նիստը։

Այս  դատարանը   նախագահում  է՝ դատավոր Հոջաթ-օլ-Էսլամ Վալ-Մոսլեմին Դեհղանին։ Նիստի սկզբում նա ասաց. -«Այս դատարանը, հարգելով  քրեական դատավարության բոլոր սկզբունքները, հատկապես սույն օրենքի 7-րդ, 296-րդ և 382-րդ հոդվածները, մեղադրական եզրակացությունը ստանալուց և այն ուսումնասիրելուց հետո՝ հիմք ընդունելով դատավարական  և Իսլամական պատիժների օրենքները, դատարանը հայտարարում է իր իրավասությունը՝  քննելու այս մեղադրանքները՝ համաձայն Թեհրանի նահանգի քրեական դատարանի 11-րդ մասնաճյուղում հիմնավորված դատական ​​ծանուցագրերի»։

Թեհրանի նահանգի 11-րդ քրեական բաժանմունքի նախագահը  Մոնաֆեղին խմբավորման հանցագործությունների հետաքննության մանրամասները բացատրելիս ասել է. -Իրական մեղադրյալները  դիմել են փախուստի և այս գործով հետախուզման  մեջ են»։

Այս դատական նիստին  ներկա էին  Մոնաֆեղին խմբավորման ահաբեկչական-դիվերսիոն գործողությունների հետևանքով նահատակների ու զոհերի ընտանիքները, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Նշենք, որ Իսլամական հեղափոխության առաջին տարիներին (1979 թ.)  Մոնաֆեղին  ահաբեկչական խմբավորումը պաշտոնապես ընտրեց զինված գործողություններն ու ահաբեկչությունը՝ Իրանի ժողովրդի հեղափոխությանը դիմակայելու համար։ Այս հանցավոր խմբի հակամարդկային ու սև պատմության մեջ գրանցված է  ավելի քան 17 հազար իրանցի խաղաղ բնակիչների  սպանությունը։ 

 «Իսլամական Հանրապետություն» կուսակցության գրասենյակում  տեղի ունեցած պայթյունը, գերագույն առաջնորդի ձախողված մահափորձը, նահատակներ  Ռաջայիի և Բահոնարի  սպանությունը, բանակի բարձրաստիճան զինվորականների և միջուկաբան գիտնականների սպանությունը այս խմբի ահաբեկչական գործողություններից են։