32 երկրների հետ վիզաների ռեժիմի չեղարկումը հավանության է արժանացել Իրանի կառավարության կողմից
Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարն ասել է, որ 32 երկրների համար վիզաների ռեժիմը չեղարկելու այս նախարարության առաջարկը հավանության է արժանացել կառավարության կողմից։
Էզաթոլլահ Զարղամին չորեքշաբթի կառավարության նիստի շրջանակում լրագրողներին ասաց,-«Իսլամական Հանրապետությունը ցույց է տվել, որ պատրաստ է իր դռները բացել աշխարհի մարդկանց առաջ և դյուրացումներ ապահովել նրանց համար, որպեսզի աշխարհի մարդիկ հեշտությամբ կարողանան գալ Իրան և օգտագործել մեր երկրի առավելությունները, և դրան զուգահեռ չեզոքացվեն բազմաթիվ բացասական քարոզչությունները, ասեկոսեներն ու իրանաֆոբիան, որն այսօր իմպերալիստական համակարգի հնարքներից է»։
Իրանի մշակութային ժառանգության նախարարն նաև ասել է, որ շուտով Պեկինում կանցկացվի «Shokouh Pars» խորագրով ցուցահանդեսը, և բարձր խնամքով ժամանակավոր արտահանելու թույլտվություն է տրվել երկաթե դարից մինչև Սեֆևյան դարաշրջանի տասնմեկ խիստ արժեքավոր պատմական առարկաների համար, և որոշվել է, որ Չինաստանի կառավարությունն է հոգալու այդ ծախսերը։
Զարղամին հավելեց, որ այս ցուցահանդեսը ներկայացնում է Իրանի պատմությունն ու քաղաքակրթությունը Չինաստանի պես մեծ երկրին, այն կարող է արդյունավետ լինել և կարևոր դեր խաղալ չինացի զբոսաշրջիկների ներգրավման համար, ինչը կարևոր շուկա է։ Չինաստանի հետ մեր ունեցած փոխըմբռնման հուշագրի համաձայն, նրանք էլ ցուցահանդես կունենան Իրանի ազգային թանգարանում։