ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների՝ Իրան մտնելու մասին պնդումը տրամադրություններ ձևավորելու համար է․ Էսլամի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է. «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների՝ Իրան մուտք գործելու մասին բոլոր հայտարարությունները աղմուկ բարձրացնելու և տրամադրություններ ձևավորելու համար են, և ընդհանրապես ոչ մի տեսուչ Իրան չի եկել։
Մոհամմադ Էսլամին ասել է, որ Իրանը օրենքով իրավասու է վերանայել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքի հարցերը՝ արտոնելու կամ մերժելու դրանց մուտքը։
2023 թվականին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի վերջին եռամսյակային նիստի ավարտից մեկ շաբաթ անց և Իրանի Խաղաղ միջուկային ծրագրի դեմ արևմտյան երկրների կողմից բոլոր կեղծ պնդումների, սպառնալիքների, մթնոլորտ ձևավորելու և քաղաքական ճամբարներ ստեղծելու բոլոր փորձերով հանդերձ իրանաֆոբիայի նախագծի ձախողումից հետո ՄԱԳԱՏէ-ի գլխավոր տնօրենը, կրկնելով Երաշխիքների համաձայնագրի հետ կապված պնդումները, կոչ է անում վերսկսել միջուկային բանակցությունները՝ Իրանի միջուկային առաջընթացը կանխելու նպատակով։
Իրանի Իսլամական Հանրապետությունը ձեռնամուխ է եղել միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը՝ հենվելով տեղական փորձագետների կարողությունների վրա, և բարեխղճորեն ապացուցել, որ ուրևէ այլ նպատակ չունի, քան այս տեսակ էներգիայի խաղաղ և արդյունաբերական օգտագործումը։
Վերջին տարիներին Իրանի միջուկային ոլորտի գիտնականներին հաջողվել է արտադրել լայն սպառում ունեցող ապրանքներ, որոնք անհրաժեշտ են երկրի գիտական և հետազոտական կենտրոններին. Օրինակ, իրանցի գիտնականները քաղցկեղի ախտորոշման և բուժման ոլորտում կարևոր բացահայտումներ են արել, որոնք կմտնեն կլինիկական փորձարկման փուլ։ Իրանն այս ոլորտում աշխարհի առաջատար 5 երկրների շարքում է։