Ամիր Աբդոլլահյան. Փախստականների հարցերով միջազգային հանդիպումները պետք է գործնական արդյունքներ ունենան
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը Ժնևում Փախստականների համաշխարհային ֆորումի երկրորդ հանդիպման շրջանակում ասել է, որ փախստականների միջազգային նիստերը պետք է ունենան գործնական արդյունքներ։
Հոսեյն Ամիր Աբոլլահյանը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին կոչ է արել ուշադրություն դարձնել փախստականների , հատկապես Իրանում ապրող հինգ միլիոն աֆղանցիների նկատմամբ իր պարտականություններին։
Ամիր Աբդոլլահյանը հստակեցրել է.-«Իրանի Իսլամական Հանրապետությունը, ունենալով ավելի քան հինգ միլիոն աֆղան փախստականների ընդունելու հնարավորություն և պատմություն, առաջին տեղն է զբաղեցնում փախստականներ ընդունող երկրների շարքում»։
«Իրանը փորձեց ընդգծել է փախստականների հարցերին հետամուտ լինելու, ինչպես նաև Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող ցեղասպանության և ԱՄՆ-ի ու Իսրայելի սանձազերծած պատերազմի հետևանքով Գազայի փախստականների նոր ալիքի նկատմամբ ուշադրություն ցուցաբերելու գլոբալ պատասխանատվությունը», ասել է նախարար Ամիր Աբդոլլահյանը։
Նա հավելել է.-«Սիոնիստական ռեժիմի ցեղասպանության և ռազմական հանցագործությունների հետևանքները տարիներ շարունակ իրենց հետքերն են թողնելու տարածաշրջանի և համաշխարհային հանրության վրա»: