Իրանի դատական համակարգի ղեկավարն ընդգծել է Ռասկի ահաբեկչության մեղավորներին պատժելու անհրաժեշտությոնը
https://parstoday.ir/hy/news/iran-i210848-Իրանի_դատական_համակարգի_ղեկավարն_ընդգծել_է_Ռասկի_ահաբեկչության_մեղավորներին_պատժելու_անհրաժեշտությոնը
Ցավակցություն հայտնելով Ռասկ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մի խումբ ոստիկանների նահատակության կապակցությամբ, Իրանի դատական համակարգի ղեկավարն ընդգծել է հարձակման կազմակերպիչներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2023 13:42 Asia/Tehran
  • Իրանի դատական համակարգի ղեկավարն ընդգծել է Ռասկի ահաբեկչության մեղավորներին պատժելու անհրաժեշտությոնը

Ցավակցություն հայտնելով Ռասկ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մի խումբ ոստիկանների նահատակության կապակցությամբ, Իրանի դատական համակարգի ղեկավարն ընդգծել է հարձակման կազմակերպիչներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հոջաթոլէսլամ վալմոսլեմին Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին, ցավակցական ուղերձում նշել է, որ Իսլամական Իրանի թշնամիները, որոնց զայրացրել են երկրի հզորությունն ու հեղինակությունը, հերթական անգամ իրենց ծառայող ահաբեկչական խմբավորումների միջոցով հեղեցին իրանցի ոստիկանների արյունը, որոնք ապահովում էին ժողովրդի անվտանգությունն ու խաղաղությունը:

Նա նշել է, որ Սիստան և Բալուչեստան նահանգի դատական համակարգի պաշտոնյաները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ համաշխարհային իմպերիալիզմի հետ կապված ահաբեկիչներին ձերբակալելու և պատժելու համար:

Պակիստանում Իրանի դեսպան Հասան Նուրյանն ասել է, որ Իսլամաբադում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հետևում է Ռասկի ահաբեկչության բացահայտման ընթացքին: