ՌԴ-ում Իրանի դեսպանը հայտարել է, որ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը կստորագրվի դեկտեմբերի 25-ին
https://parstoday.ir/hy/news/iran-i210874-ՌԴ_ում_Իրանի_դեսպանը_հայտարել_է_որ_Իրան_ԵԱՏՄ_ազատ_առևտրի_համաձայնագիրը_կստորագրվի_դեկտեմբերի_25_ին
ՌԴ-ում Իրանի դեսպանն ասել է. «Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը կստորագրվի դեկտեմբերի 25-ին, Սանկտ Պետերբուրգում, համաձայնագրի կողմ 6 երկրների պաշտոնյաների ներկայությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2023 06:53 Asia/Tehran
  • ՌԴ-ում Իրանի դեսպանը հայտարել է, որ Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը կստորագրվի դեկտեմբերի 25-ին

ՌԴ-ում Իրանի դեսպանն ասել է. «Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը կստորագրվի դեկտեմբերի 25-ին, Սանկտ Պետերբուրգում, համաձայնագրի կողմ 6 երկրների պաշտոնյաների ներկայությամբ»:

ԻՌՆԱ-ի հետ զրույցում Քազեմ Ջալալին ասել է. «Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրմամբ իրանական ապրանքների շուրջ 96%-ի արտահանումը Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Հայաստան և հակառակը՝ այդ երկրներից Իրան, կիրականացվի առանց մաքսատուրքերի»:

Նա նշել է. «Սա շատ մեծ համաձայնագիր է, որի շուրջ բանակցությունները տևեցին շուրջ երեք տարի և որոնց ավարտին անդամ հինգ երկրները պետք է հայտարարեին իրենց համաձայնության մասին:

Դա տեղի ունեցավ և համաձայնագիրը կստորագրվի դեկտեմբերի 25-ին»: