Իրանի ինքնաբավությունը ռազմավարական նշանակության ապրանքներ արտադրելու ոլորտում
https://parstoday.ir/hy/news/iran-i210938-Իրանի_ինքնաբավությունը_ռազմավարական_նշանակության_ապրանքներ_արտադրելու_ոլորտում
Գյուղատնտեսական ջիհադի փոխնախարարն ընդգծել է Իրանի ինքնաբավությունը ռազմավարական նշանակության շատ ապրանքներ արտադրելու ոլորտում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2023 14:39 Asia/Tehran
  • Իրանի ինքնաբավությունը  ռազմավարական նշանակության ապրանքներ արտադրելու ոլորտում

Գյուղատնտեսական ջիհադի փոխնախարարն ընդգծել է Իրանի ինքնաբավությունը ռազմավարական նշանակության շատ ապրանքներ արտադրելու ոլորտում։

Գյուղատնտեսական ջիհադի փոխնախարար Սեյեդ Մոջթաբա Խայամ Նեքուին պարենային անվտանգության գիտելիքահենք ազգային փաստաթղթի քննարկման թեմայով  լրատվական հատուկ հաղորդման ժամանակ ասել է.- «Իրանական 1411 թվականին, այսինքն 9 տարի անց  ռազմավարական նշանակության շատ ապրանքների ոլորտում հասնելու ենք լիակատար ինքնաբավության»։

Նշելով, որ մեզ անհրաժեշտ էր համապարփակ փաստաթուղթ պարենային անվտանգության ոլորտում, Խայամ Նեկուին հավելել է. -«Պարենային անվտանգության գիտելիքահենք ազգային փաստաթղթի 10-ամյա ժամկետով  մշակումը պարենային անվտանգության ոլորտում, առաջին անգամ տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության հաղթանակից  44 տարի անց»։

Գյուղատնտեսական ջիհադի  փոխնախարարը նաև ասել է.-«Օպտիմալացման և գիտելիքի ազդեցության մակարդակի բարձրացման շնորհիվ արտադրության բարձրացմամբ՝ գյուղատնտեսության ոլորտում լավ իրադարձությունների ականատես կլինենք»: