Վերջին մեկ տարում Իրանի տարածքով տարանցիկ փոխադրումների ծավալն աճել Է 33 տոկոսով
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշն այսօր (երկուշաբթի) Թեհրանում տրանսպորտի, լոգիստիկայի և հարակից արդյունաբերության 7-րդ ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ասել է, որ չնայած պատժամիջոցների շարունակմանը, վերջին մեկ տարում Իրանի տարածքով տարանցիկ փոխադրումների ծավալն աճել Է 33 տոկոսով։
Նշելով, որ եթե Իրանը ցանկանում է միջանցք դառնալ տարածաշրջանում, ապա պետք է անի ավելի մեծ ու տարբեր գործեր և հետևողական լինի իր կողմից իրականացվող աշխատանքներում, Բազրփաշն ասել է,- «Մետաքսի ճանապարհը, որն ի սկզբանե պատկանել է Իրանին, պետք է արագացնել դրա իրագոծումը և անհապաղ լրացնել բացերն ու թերացումները»։
Անդրադառնալով «Իրան-Ռահ» քարտեզին, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հավելել է. «Այս համապարփակ քարտեզը նախագծվել է ճանապարհների նախարարությունում, երկրի տրանսպորտային ճանապարհների ծրագրակազմն ու սարքակազմը քննարկելու և երկրի առաջընթացն ապահովելու համար»։
Բազրփաշը հստակեցրել է.-«Իրանի և Հայաստանի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի միջև համաձայնեցվել են տարբեր նախագծեր, որոնք պետք է արագ իրագործվեն»։
316 պետական և մասնավոր և 85 գիտելիքահենք ընկերությունների մասնակցությամբ և «Խելացի տրանսպորտ, տարանցում և տնտեսական զարգացում» կարգախոսով՝ Տրանսպորտի և լոգիստիկայի ու հարակից արդյունաբերության 7-րդ միջազգային ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 20-ը։
Բացի օդային, ծովային, ավտոմոբիլային և երկաթուղային ճյուղերում տրանսպորտային ընկերություններից այս ցուցահանդեսին մասնակցել են նաև գիտելիքահենք ընկերություններ և ստարտափներ, համալսարաններ և կրթական կենտրոններ: