Իրանը կարևորում է ծովագնացության անվտանգությունը և Հորմուզի նեղուցով էներգիայի անվտանգ անցումը
Իրանի պաշտպանության փոխնախարար, բրիգադի գեներալ Սեյյեդ Մեհդի Ֆարահին Թեհրանում Օմանի սուլթանության ազգային պաշտպանության համալսարանի ղեկավար Ահմադ Բին Սալեմ Բա Օմարի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը և Օմանի ծովը կենսական նշանակություն ունի ողջ աշխարհի համար, և Իրանը միշտ կարևորել է ծովագնացության անվտանգությունը, հատկապես այս նեղուցով էներգիայի անվտանգ անցումը և իրեն հանձնառու է համարում այս ջրային ճանապարհի անվտանգությունն ապահովելու գործում։
Գեներալ Ֆարահին հավելել է,-«Տարածաշրջանի անվտանգությունը պետք է հավաքական անվտանգության շրջանակում ապահովեն միայն տարածաշրջանի բոլոր երկրները, և արտատարածաշրջանային երկրների ներկայությունը բարդացնում է տարածաշրջանի անվտանգության պայմանները և չի օգնում դրա ապահովմանը»։
Իրանի պաշտպանության փոխնախարարը նշելով, որ Իսլամական Հանրապետությունը Օմանի սուլթանության անվտանգությունն ու կայունությունը համարում է իր անվտանգությունն ու կայունությունը,ասել է,- «Գիտա-ակադեմիական համագործակցությունը, համագործակցության այն դրսեւորումներից է, որն անպայման կունենա երկարաժամկետ ազդեցություններ»։
Գեներալ Ֆարահին Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի և Պաղեստինի ճնշված ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանության, ռազմական հանցագործությունների կատարման և ամենադաժան սպանությունների մասին նշել է,-«Սիոնիստական ռեժիմի կողմից մոտ 20 հազար անմեղ մարդկանց սպանությունը պայմանավորված է ԱՄՆ-ի համակողմանի աջակցությամբ և միջազգային կազմակերպությունների լռությամբ»։
Օմանի պաշտոնյաներն Իրանը համարում են մեծ հարեւան և համոզված են, որ Իրանի հետ Օմանի սերտ հարաբերությունները հիմնված են իրատեսության վրա։