Թեհրանի հայոց թեմը դատապարտել է Իրանի Ռասկ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը
https://parstoday.ir/hy/news/iran-i211018-Թեհրանի_հայոց_թեմը_դատապարտել_է_Իրանի_Ռասկ_քաղաքում_տեղի_ունեցած_ահաբեկչական_հարձակումը
Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանը հաղորդագրություն հրապարակելով դատապարտել է Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգի Ռասկ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը և վշտակցություն է հայտնել իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդին, նահատակների հարազատներին, իրավապահ ուժերին և այլ պաշտոնատար անձանց։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2023 07:08 Asia/Tehran
  • Թեհրանի հայոց թեմը դատապարտել է  Իրանի Ռասկ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը

Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանը հաղորդագրություն հրապարակելով դատապարտել է Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգի Ռասկ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը և վշտակցություն է հայտնել իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդին, նահատակների հարազատներին, իրավապահ ուժերին և այլ պաշտոնատար անձանց։

Հաղորդագրության մեջ ասված է․ «Ցավոք, ևս մեկ անգամ ականատես եղանք, թե ինչպես են թշնամու և նրա կամակատարների կեղտոտ ձեռքերը շաղախվել Իրանի մի շարք ոստիկանական ուժերի և անվտանգության աշխատակիցների մաքուր արյամբ, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են Իրանի մի շարք պատվախնդիր ու արժանավոր զավակներ»։

Դատապարտելով Սիստան և Բալուչեստան նահանգի Ռասկ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, Թեհրանի հայոց թեմը վշտակցություն է հայտնել իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդին, նահատակների հարազատներին, իրավապահ ուժերին և այլ պաշտոնատար անձանց և շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավորներին։

Թեհրանի հայոց թեմի ուղերձում ասված է․ «Խնդրում ենք երկրի իրավապահ, անվտանգության և դատական ​​ուժերին ու կառույցներին հնարավորինս արագ բացահայտել և պատժել այս ահաբեկչական միջադեպի մեղավորներին։

Ամենակարող Աստծուց հայցում ենք խաղաղություն և կայունություն մեծ և հզոր Իրանի համար»։