Ղալիբաֆ. Իրանը պատրաստ է ամրապնդել կոնվերգենցիան հանուն տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 16-րդ նստաշրջանին ուղղած ուղերձում ընդգծել է,որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ամրապնդել կոնվերգենցիան հանուն տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության ամրապնդման։
Հավաքական անվտանգության կազմակերպության անդամ երկրների Խորհրդարանական վեհաժողովի 16-րդ նստաշրջանը այսօր կայացել է Մոսկվայում ՌԴ պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի նախագահությամբ և Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի խորհրդարանների նախագահների և Իրանի Իսլամական Հանրապետության, Չինաստանի, Ալժիրի և Սերբիայի դեսպանների մասնակցությամբ։
Այս նիստում Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի ուղերձն ընթերցել է Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։
Իրանի Իսլամական խորհրդանի նախագահն իր ուղերձում ընդգծել է,-«Նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սխրագոծություններին զուգահեռ՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի միջև անվտանգության ու ռազմական համագործակցությունը վերականգնեց անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում և խափանեց ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ծրագիրը, սակայն սպառնալիքները դեռ շարունակվում են։
Ղալիբաֆը հայտարարել է.-«Տարածաշրջանում անվտանգության ընդհանուր սպառնալիքների արմատները գալիս են արտատարածաշրջանային ուժերի միջամտություններից։ Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների գործողությունները պատերազմներում և գունավոր հեղափոխություններում, ռազմական ագրեսիան այնպիսի երկրների դեմ, ինչպիսիք են Իրաքը, Սիրիան, Աֆղանստանը և Լիբիան, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտությունների հրահրումը, ինչպիսին է Ուկրաինայի ճգնաժամը, բարդացրել են տարածաշրջանի անվտանգության խնդիրները»։
Նա հստակեցրել է, -«Հերթական անգամ Արևմտյան Ասիայի տարածաշրջանն ականատես է լինում հերթական անկայունության և անապահովության, որը ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքն է, և ավելի քան յոթանասուն օր անցնում է Գազայի անպաշտպան և ճնշված ժողովրդի դեմ Սիոնիստական օկուպանտ ռեժիմի հարձակումներից ու հանցագործություններից»։
Իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.- «Այս ընթացքում Իսրայելի ապարտեիդ ռեժիմն ամեն ինչ արել է միջազգային օրենքներն ու իրավունքները խախտելու ուղղությամբ: Անվտանգության հայեցակարգի և Միջազգային համակարգի հիմնարար սկզբունքների հետ կապված Արևմուտքի երկակի ստանդարտները աշխարհում շարունակվող անկայունության և անապահովության տարածման պատճառներից մեկն են համարվում»։