ՄԱԿ-ում Իրանի դեսպանը զգուշացրել է տարածաշրջանի համար Իսրայելի ռեժիմի սադրիչ գործողությունների հետևանքների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i211184-ՄԱԿ_ում_Իրանի_դեսպանը_զգուշացրել_է_տարածաշրջանի_համար_Իսրայելի_ռեժիմի_սադրիչ_գործողությունների_հետևանքների_կապակցությամբ
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է. «Մենք զգուշացնում ենք Իսրայելի ռեժիմի սադրիչ գործողությունների կապակցությամբ, որոնք կարող են ազդել տարածաշրջանի խաղաղության և անվտանգության վրա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2023 07:59 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում Իրանի դեսպանը զգուշացրել է տարածաշրջանի համար Իսրայելի ռեժիմի սադրիչ գործողությունների հետևանքների կապակցությամբ

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին հայտարարել է. «Մենք զգուշացնում ենք Իսրայելի ռեժիմի սադրիչ գործողությունների կապակցությամբ, որոնք կարող են ազդել տարածաշրջանի խաղաղության և անվտանգության վրա»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը կայացած ԱԽ նիստում, Իրավանին խոսել է Մերձավոր Արևելքում և Սիրիայում տիրող իրավիճակի մասին: Նա նշել է. «Իրանն ԱԽ-ին խնդրում է   դատապարտել Իսրայելի ռեժիմի ապակայունացնող գործունեությունը և Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության կոպիտ խախտումը, ինչը սպառնում է տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը»։

Նա հավելել է. «Անօրինական օտար ուժերի վերահսկողության տակ գտնվող և օկուպացված տարածքներում անվտանգության իրավիճակը մտահոգիչ է: Անապահովության հիմնական աղբյուրն ԱՄՆ-ի ռազմական ուժերի անօրինական ներկայությունն ու շարունակական օկուպացիան է, ինչը բարենպաստ միջավայր է ստեղծում Սիրիայում և տարածաշրջանում ահաբեկչական գործողությունների աճի համար»։