Տաջիկստանում անցկացվել է ԵԱՏՄ ժողովրդական արվեստի փառատոն
(last modified Sun, 24 Dec 2023 07:39:18 GMT )
Դեկտեմբեր 24, 2023 11:09 Asia/Tehran
  • Տաջիկստանում անցկացվել է ԵԱՏՄ ժողովրդական արվեստի փառատոն

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեի Լահուտի թատերական համալիրում կայացել է ԵԱՏՄ երաժշտական ավանդույթների և ժողովրդական արվեստի միջազգային փառատոնը:

Iran Press-ի փոխանցմամբ՝ Տաջիկստանի մշակույթի նախարար Զոլֆիե Դոլաթզադեն և երկրի մի խումբ պաշտոնյաներ ու արվեստագետներ, ԵԱՏՄ երկրների դիվանագետների, այդ թվում՝ Տաջիկստանում ԻԻՀ դեսպան Ալիռեզա Հաղիղյանի հետ միասին, ներկա են գտնվել փառատոնին:

Փառատոնի շրջանակներում կազմակերպվել է նաև Տաջիկստանի և մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Իրանի ժողովրդական արվեստի և ձեռարվեստի ցուցահանդես։

Իրանական «Դարուգ» երաժշտական խումբը հանդես է եկել ելույթով և կատարել «Շահնամե» պոեմի Ռոստամի և Սոհրաբի մասին պատմությունից մի հատված: