Հունվար 01, 2024 17:25 Asia/Tehran
  • Քանանին հայտարարել է տարածաշրջանում խաղաղության և կայունության առաջընթացին աջակցելու Իրանի պատրաստակամության մասին

ԻԻՀ արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է,որ Թեհրանը պատրաստակամ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև աջակցել երկրների տարածքային ամբողջականությանը՝ ճանաչված սկզբունքների հիմամբ։

Երկուշաբթի օրը, լրագրողների հետ ամենշաբաթյա հանդիպմանը, անդրադառնալով վերջերս Իրանի արտգործնախարարի Հայաստան կատարած այցին, Նասեր Քանանի Չաֆին ասել է․- Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ  վարչապետի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի և Հայաստանում իր գործընկերոջ հետ, քննարկվել են տարբեր հարցեր, նշվել է նաև, որ Իրանն աջակցում է Ադրբեջանի  և Հայաստանի միջև խաղաղության  գործընթացի հաստատմանը։

Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու պայմանագրի վերաբերյալ Քանանին հավելեց.- Թավրիզում գլխավոր հյուպատոսության հետ կապված որոշումը կայացվեց երկու երկրների միջև նախկին համաձայնագրի շրջանակներում, և որոշված էր Իրանը հիմներ իր գլխավոր հյուպատոսությունը Հայաստանի Կապան քաղաքում, իսկ Հայաստանը  ևս հյուպատոսություն ունենար Թավրիզում։ , և այդ մասին  փոխըմբռնման հուշագիր էր ստորագրվել  դեռ մի քանի տարի առաջ, ուստի Հայաստանը փոխադարձաբար կարող է հիմնել իր գլխավոր հյուպատոսությունը Թավրիզում։

Գազայի պատերազմի զարգացումների վերաբերյալ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է․- Սիոնիստական ​​ռեժիմը սովորություն ունի իր ներքին ճգնաժամերը տարածել գրավյալ տարածքների սահմաններից դուրս՝ փորձելով անապահովություն տարածել տարածաշրջանում։

Անդրադառնալով Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացված հանցագործությունների շարունակությանը, Քանանի Չաֆին հայտարարեց.- Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը պետք է կատարի իր պատասխանատվությունը Սիոնիստական ​​ռեժիմի չար գործողությունների դեմ, իսկ միջազգային հանրությունը պետք է կատարի իր բարոյական և մարդասիրական պարտականությունները՝ աջակցելու Պաղեստինի ժողովրդին և իրագործի աշխարհի ժողովուրդների ակնկալիքները՝ վերջ դնելու Սիոնիստական ռեժիմի հանցանքներին։

Քանանի Չաֆին նշել է, որ աշխարհի ժողովուրդները Նոր տարին նշում են մի իրավիճակում, երբ Հիսուս Քրիստոսի ծննդավայրը Պաղեստինում գտնվում է բռնազավթող ռեժիմի ամենաաննախադեպ հանցագործությունների թիրախում։ Հիսուս Քրիստոսի շատ հետևորդներ կարեկցելով Գազայի ժողովրդին, խանդավառ կերպով չեն նշել Ամանորը։

Տարածաշրջանի Դիմադրության շարժումների և նրանց նկատմամբ ԻԻՀ աջակցության մասին, Քանանի Չաֆին ասել է․- Դիմադրության շարժումներն ազատագրական շարժումներ են, և Իրանը հպարտորեն հայտարարում է, որ աջակցում է պաղեստինյան դիմադրության շարժումներին՝ հանուն իրենց հայրենիքի ազատագրման։ 

Անդրադառնալով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ԻՀՊԿ-ի Ղոդս ուժերի հրամանատար՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցին, Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է․- Նահատակ գեներալ Սոլեյմանիի սպանության հարցում ԱՄՆ-ի ոճրագործությունը լրջորեն հետապնդվում է, և այս հարցը երբեք չի մոռացվի։

Պիտակ