Ռուսաստանի և Իրանի միջև միջկառավարական համաձայնագիրը կստորագրվի երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ
Հունվար 17, 2024 13:22 Asia/Tehran
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է. -Ռուսաստանի և Իրանի միջև միջկառավարական համաձայնագրի նախապատրաստման աշխատանքը ավարտական փուլում է, և այն ստորագրվելու է երկու երկրների նախագահների առաջիկա հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վերջերս հայտարարեց այս համաձայնագրի պատրաստման մասին և նշեց, որ այս փաստաթղթում կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Համաձայնագիրը քննարկվել է երկուշաբթի օրը իրանցի գործընկերների հետ ՌԴ արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Լավրովի և Շոյգուի հեռախոսազրույցների ընթացքում։