Ռուսաստանի և Իրանի միջև միջկառավարական համաձայնագիրը կստորագրվի երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ
https://parstoday.ir/hy/news/iran-i212462-Ռուսաստանի_և_Իրանի_միջև_միջկառավարական_համաձայնագիրը_կստորագրվի_երկու_երկրների_նախագահների_հանդիպման_ժամանակ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է. -Ռուսաստանի և Իրանի միջև միջկառավարական  համաձայնագրի նախապատրաստման աշխատանքը ավարտական փուլում է, և այն  ստորագրվելու է երկու երկրների նախագահների առաջիկա հանդիպման ժամանակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2024 13:22 Asia/Tehran
  • Ռուսաստանի և Իրանի միջև միջկառավարական համաձայնագիրը կստորագրվի երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է. -Ռուսաստանի և Իրանի միջև միջկառավարական  համաձայնագրի նախապատրաստման աշխատանքը ավարտական փուլում է, և այն  ստորագրվելու է երկու երկրների նախագահների առաջիկա հանդիպման ժամանակ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վերջերս հայտարարեց այս համաձայնագրի պատրաստման մասին և նշեց, որ այս փաստաթղթում կողմերը հարգելու են միմյանց  ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Համաձայնագիրը քննարկվել է երկուշաբթի օրը  իրանցի գործընկերների հետ ՌԴ  արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Լավրովի և Շոյգուի հեռախոսազրույցների ընթացքում։