Իրանի նախագահի երախտագիտությունը տարածաշրջանում ԻՀՊԿ-ի՝ անվտանգություն ստեղծող գործողությունների համար
ԻԻՀ նախագահը, անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետությունն անապահով ներկայացնելու թշնամիների ջանքերին, բարձր է գնահատել տարածաշրջանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործողությունները՝ ուղղված խաղաղության ու անվտանգության բարձրացմանը:
Նշելով, որ ցանկացած երկրում անվտանգությունը ամենակարևոր խնդիրն է, Այաթոլլահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին այսօր (չորեքշաբթի) առավոտյան կառավարության նիստում երախտագիտություն հայտնեց բոլոր ռազմական, իրավապահ և անվտանգության ուժերին, ովքեր անկեղծորեն, ջանասիրաբար և անանուն կերպով զորուգիշեր աշխատում են երկրի անվտանգությունը ապահովելու և պահպանելու համար։
Նշելով, որ 100 օր է անցել Գազայի իրավազրկված ու հզոր ժողովրդի դեմ մանկասպան Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունից, հայտարարեց, որ չնայած ԱՄՆ-ի և արևմտյան որոշ երկրների համակողմանի աջակցությանը, Սիոնիստական ռեժիմը այս ընթացքում ոչ մի ձեռքբերում չի ունեցել, քան 24 հազար անպաշտպան և անմեղ կանանց ու երեխաների սպանությունը, 60 հազարից ավելի մարդու վիրավորումը, և չնայած զանգվածային ոճրագործությունների կատարմանը, չի կարողացել հասնել իր հռչակած նպատակներին, այն է՝ ոչնչացնել դիմադրությունը և ժողովրդից տարանջատել պաղեստինյան դիմադրությանն ու մոջահեդներին։