Ամիր Աբդոլլահյան. Իրանի հրթիռային հարձակումներն ուղղված են տարածաշրջանի անվտանգությանը նպաստելուն
Ընդգծելով,որ Իրանը հարգում է իր հարևանների ինքնիշխանությունը, Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարն ասել է, « Իրանի հարձակումները Պակիստանում և Էրբիլում գտնվող «Մոսադի» և ահաբեկիչների շտաբների դեմ ուղղված են Իրանի, Պակիստանի, Իրաքի և տարածաշրջանի անվտանգությանը նպաստելուն, քանի որ Իրաքի և Պակիստանի անվտանգությունը համարում ենք Իսլամական Հանրապետության անվտանգությունը»։
Չորեքշաբթի օրը Շվեյցարիայի Դավոսում կայացած հանդիպման ժամանակ պատասխանելով Իրաքի էրբիլում և Պակիստանում ահաբեկիչների դիրքերի վրա Իրանի հարձակումների մասին ամերիկացի լրագրող և հաղորդավար Ֆարիդ Զաքարիայի հարցին,Ամիր Աբդոլլահյանն ասել է,- «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Պակիստանի և Իրաքի հետ։ Մենք բազմիցս խոսել ենք ահաբեկչության դեմ պայքարի և ընդհանուր սահմանների անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին, և կան պայմանավորվածություններ այս կապակցությամբ»։
Իրանի արտգործնախարարն հավելել է.«Էրբիլում տեղի ունեցածը Մոսադի գործակալների հետ կապված դիրքորոշում է։Մոսադի գործակալները Իրանում գործողություններ են իրականացրել,նրանք հատկապես հարձակվել են մեր կենտրոններից մեկի վրա»։
Ամիր Աբդուլլահյանն այնուհետև ասել է. -«Իրանը ուժգին պատասխան կտա ցանկացած գործողության։ Մենք թևավոր հրթիռներով թիրախավորեցինք Մոսադի շտաբը։ Սա չի նշանակում թիրախավորել Իրաքը։ Իսրայելը մեր ընդհանուր թշնամին է»։
Իրանի արտաքին գործերի նախարարը հավելել է,- «Պակիստանի դեպքում մեր հարեւան, բարեկամ ու եղբայրական երկրի քաղաքացիներից ոչ մեկը չի եղել Իրանի անօդաչու թռչող սարքերի ու հրթիռների թիրախում։ Այսպես կոչված «Ջեյշ ալ-Ադլ» խումբը, որը իրանական ահաբեկչական խմբավորում է, ապաստանել է Պակիստանի որոշ հատվածներում, և մենք դա բազմիցս քննարկել ենք Պակիստանի ռազմական, անվտանգության և քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, անցած օրերին Իրանում իրականացրել են գործողություններ, այդ թվում Ռասկի ոստիկանական ուղեկալում սպանել են մեր ոստիկանական ուժերին, իսկ մեր հարձակումները եղել են այս ահաբեկչական խմբի դեմ»։
Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է. «Մեր պատասխանը հասցեագրված է Պակիստանում իրանցի ահաբեկիչների դեմ։ Մինչ այս զրույցը ես խոսել եմ իմ գործընկերոջ՝ Պակիստանի արտգործնախարարի հետ։ Մենք հարգում ենք Պակիստանի և Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սակայն թույլ չենք տալիս, որ նրանք խաղի առարկա դարձնեն մեր երկրի ազգային անվտանգությունը, և մեր երկրի ազգային անվտանգությունը ապահովելու հարցում մենք տուրք չենք տա Պակիստանի տարածքում ահաբեկչական կողմերին կամ Իրաքի Քուրդիստանում իսրայելական հոսանքներին»: