Շվեյցարիայի Դավոս քաղաքում ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ Նախագահի հետ
ԻԻՀ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունն։
Իրանի արտաքին գործերի նախարարն անդրադառնալով` Հայաստանում արտգործնախարարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ իր վերջին հանդիպմանն ու քննարկմանը ասել է, որ Հայաստանը կարևոր դիրք ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ։
Անդրադառնալով երկու ժողովուրդների ամուր հարաբերություններին՝ Ամիր Աբդոլլահյանն նշել է, որ երկու երկրների հարաբերությունները առաջընթաց են ապրում, և այդ հարաբերությունների ամրապնդումն ապահովում է երկու ժողովուրդների շահերը։
ԻԻՀ արտաքին գործերի նախարարն ընդգծել է Կովկասում իրադարձությունների զարգացման գործընթացում հաղորդակցության պատմական ուղիների պահպանման և աշխարհաքաղաքական փոփոխությունների բացակայության կարևորությունը։
Ամիր Աբդոլլահյանը, անդրադառնալով իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից Հայաստանին Իրանի լավ հարեւանի մեկնաբանությանը, ասել է, որ Իրանն Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման սահմանափակում չունի։
Հանդիպման ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը իր գոհունակությունը հայտնելով երկու երկրների բարեկամական և կառուցողական հարաբերությունների կապակցությամբ, մատնանշել է երկու ժողովուրդների պատմական կապերն ու դրանց ազդեցությունը և դրական դերը բարեկամական հարաբերությունների և երկկողմ համագործակցության ընդլայնման գործում ասել է, որ մենք պետք է շարունակենք ամրապնդել այդ բարեկամական գործնեությունները և փոխանցենք երկու երկրների ապագա սերունդներին։
Հայաստանի նախագահը կարեւոր է համարել նաեւ փոխադրումների եւ տարանցման ոլորտում երկու երկրների համագործակցության ամրապնդումը։
Նա բարձր է գնահատել Իրանի աջակցությունը Կովկասում խաղաղության, կայունության և հաստատման գործընթացին:
Նշենք որ հանդիպումը կայացել Է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում։