Մեկնարկել են «Վիլայաթի երկնքի պաշտպաններ-1402» զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i212518-Մեկնարկել_են_Վիլայաթի_երկնքի_պաշտպաններ_1402_զորավարժությունները
Այսօր հինգշաբթի Իրանի հարավ-արևմտյան, հարավային և հարավ-արևելյան շրջաններում մեկնարկել են «Վիլայաթի երկնքի պաշտպաններ-1402» խորագիրը կրող հակաօդային պաշտպանության համատեղ զորավարժությունները՝ «Յա Ալի Իբն Աբի Թալիբ» ծածկագրով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2024 14:11 Asia/Tehran
  • Մեկնարկել են «Վիլայաթի երկնքի պաշտպաններ-1402» զորավարժությունները

Այսօր հինգշաբթի Իրանի հարավ-արևմտյան, հարավային և հարավ-արևելյան շրջաններում մեկնարկել են «Վիլայաթի երկնքի պաշտպաններ-1402» խորագիրը կրող հակաօդային պաշտպանության համատեղ զորավարժությունները՝ «Յա Ալի Իբն Աբի Թալիբ» ծածկագրով։

Զորավարժություններին ներգրավված են Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հակաօդային պաշտպանության ուժերը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերը, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմաօդային ուժերը, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերը,  ինչպես նաև  Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի մի մասը։

Խաթամ ​​ալ-Անբիա ՀՕՊ ռազմակայանի  օպերատիվ հսկողության ներքո այս զորավարժությունները տեղի են ունենում   600 կմ տարածքում , Իրանի ափամերձ գոտուց մինչև 400 կմ խորություն և օդային վերահսկողության տարածքներում։

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, «Վիլայաթի երկնքի պաշտպաններ-1402» զորավարժությունների խոսնակ՝ բրիգադային գեներալ՝ Աբբաս Ֆարաջփուրը զորավարժությունների մեկնարկի մասին հայտնելով ասել է,-«Այս զորավարժություններն անցկացվում են  միանգամայն իրատեսական միջավայրում և  «Վիլայաթի երկնքի պաշտպաններ-1402» զորավարժությունների հակաօդային պաշտպանության համատեղ մասնագիտացված զորավարժությունների առաջին փուլում պաշտպանական համակարգերը օպերատիվ ուժերի շարժման և արագ արձագանքման մոտեցմամբ և  պասիվ պաշտպանության սկզբունքների պահպանմամբ՝  պատրաստ են կատարել հանձնարարված առաքելությունը»։ 

Բրիգադային գեներալ Աբբաս Ֆարաջփուրը հավելել է. «Այս զորավարժությունների ընթացքում հաստատվել է անվտանգ և բազմաշերտ հաղորդակցություն Իրանի պաշտպանական համակարգերի և հակաօդային պաշտպանության միասնական ցանցի հրամանատարա-վերահսկման կենտրոնների միջև՝ թշնամու սպառնալիքների դեպքում ժամանակին որոշում կայացնելու համար»։