Արդյունաբերական աճի առումով Իրանը գերազանցում է աշխարհի 164 երկրներին
ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) այսօր՝ շաբաթ իր զեկույցում հայտարարեց, որ 2022 թվականին Իրանի արդյունաբերական արտադրության ավելացված արժեքի աճը հասել է 6,5 տոկոսի։ Այս ցուցանիշով Իրանը գերազանցում է աշխարհի 164 երկրներին:
2021 թվականին Իրանի արդյունաբերական արտադրանքի ավելացված արժեքն աճել էր 6,6 տոկոսով։
Այս զեկույցում հաշվարկվել է նաև 2022 թվականին Իրանի մեկ շնչին բաժին ընկնող արդյունաբերական արտադրանքի ավելացված արժեքը, որը կազմում է 825 դոլար։ Նախորդ տարի այս ցուցանիշը կազմել էր 712 դոլար։
Միջազգային այս կազմակերպության գնահատմամբ՝ 2022 թվականին Իրանի ՀՆԱ-ում արդյունաբերական ավելացված արժեքի տեսակարար կշիռը կազմել է 14,7 տոկոս։
Նշված տարվա ընթացքում Իրանի արտահանումներում արդյունաբերական արտադրանքի մասնաբաժինը կազմել է 47,7%, իսկ Իրանի զբաղվածության ոլորտում արդյունաբերության մասնաբաժինը գնահատվել է 17․4%։
Համաձայն այս զեկույցի՝ 2022 թվականին արդյունաբերության ավելացված արժեքի աճով Իրանն աշխարհում 213 երկրների և ինքնավար շրջանների շարքում զբաղեցնում է 49-րդ տեղը։ Այսինքն՝ Իրանի արդյունաբերական հատվածի ավելացված արժեքի աճը գերազանցել է 164 երկրին ու ինքնավար շրաջանին։