Բեմադրիչ Արմեն Սարգսյան. Իրանի կատարողական արվեստը շատ բազմազան է
https://parstoday.ir/hy/news/iran-i212792-Բեմադրիչ_Արմեն_Սարգսյան._Իրանի_կատարողական_արվեստը_շատ_բազմազան_է
Իրանի «Ֆաջր» 42-րդ միջազգային թատերական փառատոնի աշխատարանների բաժնի հայ պատասխանատուն նշել է, որ Իրանի կատարողական արվեստը շատ բազմազան է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2024 07:55 Asia/Tehran
  • Բեմադրիչ Արմեն Սարգսյան. Իրանի կատարողական արվեստը շատ բազմազան է

Իրանի «Ֆաջր» 42-րդ միջազգային թատերական փառատոնի աշխատարանների բաժնի հայ պատասխանատուն նշել է, որ Իրանի կատարողական արվեստը շատ բազմազան է:

Թեհրանի «Շահր» թատրոնում այսօր կայացած՝ «Գրոտովսկու և Չեխովի դերասանական մեթոդների համեմատությունը» խորագրով դերասանական մասնագիտացված սեմինարի   շրջանակներում, բեմադրիչ Արմեն Սարգսյանը գոհունակությունն է հայտնել Իրան կատարած այցի կապակցությամբ:
Նա նշել է. «Երբ որոշեցի «Ֆաջր» փառատոնում սեմինար անցկացնել, որոշեցի ընտրել այնպիսի թեմա, որը գրավիչ կլինի թատերասերների համար։ Իմ կարծիքով, լավագույն թեմաներից մեկը, որ կարելի էր ընտրել, Գրոտովսկու և Չեխովի դերասանական մեթոդների համեմատությունն էր»։
Պատասխանելով այն հարցին,թ ե որքան է ծանոթ իրանական թատրոնին, Սարգսյանը նշել է. «Իրանում կատարողական արվեստի բազմազանության պատճառով հնարավոր չէ մեկ-երկու նախադասությամբ ներկայացնել կարծիքս: Բայց, բարեբախտաբար, վերջին տարիներին Հայաստանում կայացած թատերական փառատոներում ներկայացվել են մեծ թվով իրանցի ռեժիսորների պիեսներ,  որոնք ես միշտ հաճույքով դիտել եմ»:
«Ֆաջր» միջազգային թատերական 42-րդ փառատոնի կրթական սեմնարներն այս տարի կանցկացվեն իրանցի և օտարերկրյա ութ դասախոսների կողմից: