Աշխարհի 28 երկրներում բացահայտվել են Մոսադի մեծ թվով լրտեսներ
Փետրվար 03, 2024 06:34 Asia/Tehran
Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է խոշոր հետախուզական գործողության մասին։
Իմամ Խոմեյնու գլխավորած իսլամական փառապանծ հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի և Ֆաջրի տասնօրյակի մեկնարկի կապակցությամբ տարածված հայտարարության մեջ ասված է. "Հետախուզական լայնածավալ գործողության ընթացքում, ձեռք է բերվել Երուսաղեմն օկուպացրած ռեժիմի լրտեսական ծառայության վերաբերյալ աննախադեպ ծավալով տեղեկատվություն և բացահայտվել են մեծ թվով լրտեսներ"։
Գործողությունն իրականացվռլ է աշխարհի 28 երկրներում, Ասիա, Աֆրիկա և Եվրոպա մայրցամաքներում։