Իրանահայ նահատակների գերեզմաններին ծաղիկներ են խոնարհվել
Փետրվար 09, 2024 07:48 Asia/Tehran
Ֆաջրի տասնօրյակի և Մոհամմադի՝ իսլամի մարգարե հռչակվելու տոնի կապակցությամբ, Ռեյ քաղաքում գտնվող հայկական գերեզմանատանն իրանահայ նահատակների շրիմներին ծաղիկներ են խոնարհվել։
«Թասնիմ» գործակալության փոխանցմամբ՝ արարողությանը մասնակցել են նահատակների ընտանքիների անդամները, Թեհրան նահանգի և Ռեյ քաղաքի պաշտոնյաները։ Ընթերցվել է նաև Հայոց թեմի առաջնորդի ուղերձը։
Արարողությանը ներկա Աբբասալի Ռեզան հայտարարել է, որ միաստվածական կրոնների նահատակները կարևոր դեր են ունեցել իսլամական հեղափոխության հաղթանակի և Իրան-Իրաք պատերազմի տարիների սրբազան պաշտպանության գործում։ Նա հավելել է, որ միաստվածային կրոններն այդ տարիներին տվել են 184 նահատակ, 606 զինվոր և 44 ազատամարտիկ:
Պիտակ