Իրանահայ նահատակների գերեզմաններին ծաղիկներ են խոնարհվել
https://parstoday.ir/hy/news/iran-i213596-Իրանահայ_նահատակների_գերեզմաններին_ծաղիկներ_են_խոնարհվել
Ֆաջրի տասնօրյակի և Մոհամմադի՝ իսլամի մարգարե հռչակվելու տոնի կապակցությամբ, Ռեյ քաղաքում գտնվող հայկական գերեզմանատանն իրանահայ նահատակների շրիմներին ծաղիկներ են խոնարհվել։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Փետրվար 09, 2024 07:48 Asia/Tehran

Ֆաջրի տասնօրյակի և Մոհամմադի՝ իսլամի մարգարե հռչակվելու տոնի կապակցությամբ, Ռեյ քաղաքում գտնվող հայկական գերեզմանատանն իրանահայ նահատակների շրիմներին ծաղիկներ են խոնարհվել։

«Թասնիմ» գործակալության փոխանցմամբ՝ արարողությանը մասնակցել են նահատակների ընտանքիների անդամները, Թեհրան նահանգի և Ռեյ  քաղաքի պաշտոնյաները։ Ընթերցվել է նաև Հայոց թեմի առաջնորդի ուղերձը։

Արարողությանը ներկա Աբբասալի Ռեզան հայտարարել է, որ միաստվածական կրոնների նահատակները կարևոր դեր են ունեցել իսլամական հեղափոխության հաղթանակի և Իրան-Իրաք պատերազմի տարիների սրբազան պաշտպանության գործում։ Նա հավելել է, որ միաստվածային կրոններն այդ տարիներին տվել են 184 նահատակ, 606 զինվոր և 44 ազատամարտիկ: