Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչն ընդգծել է ընտրություններին Իրանի ժողովրդի ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i213990-Թեհրանի_ուրբաթօրյա_աղոթքի_քարոզիչն_ընդգծել_է_ընտրություններին_Իրանի_ժողովրդի_ակտիվ_մասնակցության_անհրաժեշտությունը
Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի ժամանակավոր քարոզիչը կարևորել է Իրանի ժողովրդի ակտիվ մասնակցությունն Իսլամական խորհրդարանի եւ առաջնորդության բանիմացների ժողովի ընտրություններին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 16, 2024 16:36 Asia/Tehran
  • Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչն ընդգծել է ընտրություններին Իրանի ժողովրդի ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը

Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի ժամանակավոր քարոզիչը կարևորել է Իրանի ժողովրդի ակտիվ մասնակցությունն Իսլամական խորհրդարանի եւ առաջնորդության բանիմացների ժողովի ընտրություններին։

Իսլամական խորհրդարանի 12-րդ և  առաջնորդության բանիմացների ժողովի  6-րդ գումարման ընտրությունները 2024 թվականի մարտի մեկին միաժամանակ կանցկացվեն Իսլամական Իրանում։ 

Parstoday-ի հայերեն բաժնի հաղորդման համաձայն՝ Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի ժամանակավոր քարոզիչ՝ Հոջաթ-օլ-էսլամ Քազեմ Սեդիղին այսօր ուրբաթօրյա աղոթքի քարոզներում  ժողովրդի ակտիվ մասնակցությունը թարմ շունչ,նոր իրադարձություն և Իրանի կարողությունների բարձրացում որակելով, ասել է,-«Ընտրությունները թշնամիների աչքին փուշ են, իսկ բարեկամների համար՝ աչքի լույս»։

Թեհրանի ուրբաթօյա աղոթապետն անդրադառնալով  ընտրություններին տարբեր խավերի մասնակցության անհրաժեշտությանը  ընդգծել է.-«Ընտրություններին ակտիվ մասնակցությունը կնպաստի Իրանի առաջընթացին և  կհուսահատեցնի թշնամուն»։ 

Նշելով, որ այսօր բոլորը կանգնած են դիմակայելու՝ իմպերիալիզմին, ԱՄՆ-ին, Բրիտանիային  և Սիոնիստական ​​ռեժիմին, Հոջաթ-օլ-Է Էսլամ  Սեդիղին հավելել է,-«Իրանի իսլամական հեղափոխությունը հատել  է սահմանները և այսօր փայլել է Պաղեստինում, Լիբանանում, Սիրիայում , Եմենում  և Իրաքում և մարտահրավեր է նետել  արևմտյան ու եվրոպական երկրների ,  հատկապես ԱՄՆ-ի ղեկավարներին»։