Փետրվարի 25-ը՝ Իմամ Մահդիի բարեբաստիկ ծննդյան օրն է
Փետրվար 24, 2024 18:33 Asia/Tehran
Լուսնային հիջրեթի 1445 թվականի շաաբան ամսի 15-ը՝ 2024 թվականի փետրվարի 25-ը աշխարհի շիաների 12-րդ առաջնորդ Իմամ Մահդիի բարեբաստիկ ծննդյան օրն է:
Այս օրն իրանցիները այցելում են տարբեր կրոնական վայրեր և կազմակերպում տարբեր տոնական միջոցառումներ, բաժանում քաղցրավենիք ու հյութեր և իրենց նվիրվածությունը հայտնում իմամ Մահդիին:
Իրանի ռադիոհեռուստատեսության հայերեն ռադիոժամն աշխարհի բոլոր մուսուլմաններին շնորհավորում է իմամ Մահդիի բարեբաստիկ ծննդյան օրվա կապակցությամբ: