ԻԻՀ առաջնորդ․ Վաշինգտոնում ամերիկացիցի սպայի ինքնահրկիզումը Գազայում Արևմուտքի վարած քաղաքականության խայտառակությունն է
https://parstoday.ir/hy/news/iran-i214562-ԻԻՀ_առաջնորդ_Վաշինգտոնում_ամերիկացիցի_սպայի_ինքնահրկիզումը_Գազայում_Արևմուտքի_վարած_քաղաքականության_խայտառակությունն_է
Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ և Առաջնորդության բանիմացների խորհրդի 6-րդ շրջանի ընտրությունների նախօրեին, նահատակների ընտանիքների մի խումբ անդամներ և առաջին անգամ քվեարկել պատրաստվող մի խումբ քաղաքացիներ Թեհրանում հանդիպել են Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հետ:
(last modified 2026-05-02T14:12:59+00:00 )
Փետրվար 28, 2024 09:19 Asia/Tehran

Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ և Առաջնորդության բանիմացների խորհրդի 6-րդ շրջանի ընտրությունների նախօրեին, նահատակների ընտանիքների մի խումբ անդամներ և առաջին անգամ քվեարկել պատրաստվող մի խումբ քաղաքացիներ Թեհրանում հանդիպել են Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հետ:

Հանդիպմանն ունեցած իր ելույթի ավարտին, անդրադառնալով ամերիացի սպայի ինքնահրկիզման դեպքին, առաջնորդն ասել է․ «Նույնիսկ երիտասարդի համար, որը դաստիարակվել է այդ միջավայրում, դա դժվար է հասկանալ։ Մի հոգու փոպարեն պետք է հազար մարդ ինքնահրկզվեր։ Կոռուպցիան թույլ չի տալիս։ Մի հոգու խիղճը հանկարծակի արթնացել է ու նա ինքնահրկիզվել է։ Այսինքն՝ արևմտյան մշակույթը բացահայտեց իր ինքնությունը, բացահայտեց իրեն ու ցույց տվեց, թե որքան կոռումպացված է, որքան շեղված ու որքան դաժան։ 

Հույս ունենք, որ ամենակարող Աստված Պաղեստինիում, հատկապես՝ Գազայում, հաղթանակ կպարգևի իսլամին ու մուսուլմաններին։ Նաև հույս ունենք, որ ամենակարող Աստծու շնորհիվ, Իրանի ժողովուրդը կկատարի ճիշտ ընտրություն»։

(Հանդիպման մանրամասները՝ հաջորդիվ)