ԻԻՀ նախագահ․ Սիոնիստները երբեք չեն հասնի իրենց չար նպատակներին
(last modified Tue, 02 Apr 2024 08:02:57 GMT )
Ապրիլ 02, 2024 11:32 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ․ Սիոնիստները երբեք չեն հասնի իրենց չար նպատակներին

Հակադարձելով Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական հրթիռային հարձակմանը, ԻԻՀ նախագահն ասել է․- Սիոնիստները թող իմանան, որ նման անմարդկային գործողություններով երբեք չեն հասնի իրենց չար նպատակներին։

Դատապարտելով Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի ցեղասպան ռեժիմի անմարդկային հարձակումը, ԻԻՀ նախագահ՝ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է- Դիմադրության ճակատի մարտիկների հավատքի ու կամքի դիմաց կրկնվող ձախողումներից ու անհաջողություններից հետո, Սիոնիստական ​​զավթիչ ռեժիմն իրեն փրկելու համար, օրակարգում է դրել կույր սպանությունները։ Սակայն պետք է իմանա, որ նման անմարդկային արարքներով երբեք չի հասնի իր չարաբաստիկ նպատակներին, և օրեցօր ականատես է լինելու դիմադրության ճակատի հզորացմանը և ազատատենչ ազգերի նողկանքին ու ատելությանը իր ապօրինի էության դեմ, և այս անմարդկային ոճրագործությունն անպատասխան չի մնալու։

Երկուշաբթի երեկոյան, Գոլանի շրջանից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժինի վրա հրթիռային հարձակման հետևանքով նահատակվել են Իրանի ռազմական ավագ խորհրդականներ, սրբավայրերի պաշտպան խիզախ գեներալներ՝ բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին և բրիգադային գեներալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին և նրանց ընկերակցող հինգ սպաները։