ԻԻՀ ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել Իսմայիլ Հանիեյին
ԻԻՀ ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեիյին՝ հանցագործ Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված հարձակման հետևանքով վերջինիս 3 զավակների ու 3 թոռների նահատակության կապակցությամբ։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Աբդոլլահյանի ուղերձում ասված է․
«Հանուն Աստծու
ՀԱՄԱՍ շարժման հարգարժան քաղաքական ղեկավար և մոջահեդ եղբայր Իսմայիլ Հանիե։
Թող խաղաղությունը Ձեզ հետ լինի։
Ցավակցում եմ Ձեր թանկագին զավակների ու թոռների նահատակության կապակցությամբ։
Ֆեթրի տոնի օրը Ձեր սիրելի զավակների նահատակությունը մոլորակի ամենավայրենի հանցագործի ձեռամբ, պանծալի Գազայի հատվածում, այդ նահատակների համար հավերժական փառքի, Ձեր ու Ձեր հարգարժան ընտանիքի համար հպարտության, Պաղեստինի ժողովրդի համար Աստծու աջակցությունը ստանալու, իսկ սիոնիստ հանցագործների համար հավերժական պարտության, նվաստացման ու հավերժական անպատվության առիթ կդառնա։
Այս զոհողություններն անակսկած կմեծացնեն պաղեստինցիների հավատքն ու վճռականությունը՝ սիրելի Պաղեստինի ազատագրման համար և կարագացնեն անօրինական Սիոնիստական ռեժիմի անխուսափելի պարտությունն ու կործանումը:
Ամենակարող Աստծուց, Ձեր զավակների ու թոռների և Գազայի հատվածի ու Հորդանան գետի Արևմտյան ափի վերջին ամիսների ավելի քան 34 հազար նահատակների համար, ողորմություն, աստվածային շնորհ եմ խնդրում, իսկ Ձերդ Գերազանցության, Ձեր հարգելի ընտանիքի և Պաղեստինում վերջին ամիսների նահատակների բոլոր ընտանիքների համար՝ համբերություն։
Ամիր Աբդոլլահյան»։