Իրանի երկինքն ապահով է արտասահմանյան ավիաընկերությունների թռիչքների համար
https://parstoday.ir/hy/news/iran-i216530-Իրանի_երկինքն_ապահով_է_արտասահմանյան_ավիաընկերությունների_թռիչքների_համար
Թեհրանի իմամ Խոմեյնու անվան օդանավակայանի գործադիր տնօրենը հայտարարել է, որ Lufthansa ընկերությունն իր թռիչքներն իրականացնում է ըստ չվացուցակի և երեկ ժամը 18:00-ին ավիաընկերության Մյունխեն-Բոմբեյ չվերթը հատել է Իրանի անվտանգ երկինքը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Ապրիլ 12, 2024 07:51 Asia/Tehran

Թեհրանի իմամ Խոմեյնու անվան օդանավակայանի գործադիր տնօրենը հայտարարել է, որ Lufthansa ընկերությունն իր թռիչքներն իրականացնում է ըստ չվացուցակի և երեկ ժամը 18:00-ին ավիաընկերության Մյունխեն-Բոմբեյ չվերթը հատել է Իրանի անվտանգ երկինքը։

«Թասնիմ» գործակալության փոխանցմամբ՝ Սաիդ Չալաբարին հայտարարել է, որ Ֆեթր տոնի ընթացքում   օդանավակայանից շուրջ 1000 չվերթ է իրականացվել, և վերջին օրերին որևէ չվերթ չի չեղարկվել։

Նրա խոսքով․ «Օրերս համացանցում լուրեր էին տարածվել, թե  Lufthansa Airlines ավիաընկերությունը չեղարկել է իր թռիչքները դեպի Իրան»։

Չալաբարին նշել է․ «Ընկերության որոշումն աննախադեպ է։ 1-3 չվերթ չեղարկվել է գործնական պատճառներով, իսկ դրանից անմիջապես հետո, RPL-ի համաձայն սահմանվել է վեց ամիս ժամկետ։ Կիրակի օրվանից ընկերությունը կիրականացնի իր չվերթները սահմանված կարգով»։

Նա հավելել է․ «FlyRadar կայքի տվյալներով՝  ընկերության Մյունխեն-Բոմբեյ չվերթը երեկ ժամը 18:00-ին հատել է Իրանի անվտանգ երկինքը։ Օտարերկրյա ավիաընկերությունների մեծ թվով թռիչքներ նույնպես անցնում են Իրանի օդային տարածքով»։