Իրանն ու Լիբանանն ընդլայնում են մշակութային համագործակցությունը
Անդրադառնալով Լիբանանի հետ գիտահետազոտական և ակադեմիական կապերի ընդլայնմանը, Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարը հայտարարել է որ Թեհրանը պատրաստ է ընդլայնել երկկողմ հետազոտական փոխգործակցությունը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Մոհամմադ Մեհդի Էսմայիլին չորեքշաբթի օրը Թեհրանում հանդիպել է Լիբանանի շիաների իսլամական գերագույն ժողովի փոխնախագահ շեյխ Ալի Խաթիբի հետ:
Հանդիպմանն Էսմայիլին ասել է․ «Իրանի հիմնական ռազմավարությունը էթնիկ և կրոնական բազմազանության ճանաչումն է՝ միասնության և մերձեցման նպատակով»։
Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարը նշել է. «Ալ-Քաիդան, թաքֆիրական խմբավորումները և ԻԼԻՊ-ն ամերիկյան և իսրայելական թշնամիների գործակալներն են, որոնց նպատակն է պառակտել իսլամական աշխարհը»։