Ապրիլ 18, 2024 18:42 Asia/Tehran
  • Թշնամու սպառնալիքի դեպքում, հնարավոր է վերանայել Իրանի պաշտպանական դոկտրինան և միջուկային քաղաքականությունը․Գեներալ Հաղթալաբ

Իրանի միջուկային կենտրոնների պաշտպանության և անվտանգության կորպուսի հրամանատարը, ընդգծելով երկրի միջուկային կենտրոնների կատարյալ անվտանգությունը և արձագանքելով Սիոնիստական ​​ռեժիմի սպառնալիքին, ասել է, որ հնարավոր է վերանայել Իրանի Իսլամական Հանրապետության դոկտրինան ու միջուկային քաղաքականությունը և հրաժարվել անցյալում հայտարարված նկատառումներից։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ Իրանի միջուկային կենտրոնների պաշտպանության և անվտանգության կորպուսի հրամանատար, բրիգադային գեներալ Ահմադ Հաղթալաբն «Ազնիվ խոստում» հաղթական գործողությանը պատասխանելու համար Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու Սիոնիստական ռեժիմի հավանական քայլի  կապակցությամբ  ասել է,-«Այս սպառնալիքները կապված չեն այսօրվա և երեկվա հետ: Նախորդ տարիներից ի վեր սիոնիստական կեղծ ​​ռեժիմը, բացի սպառնալիքներից, կործանարար և ահաբեկչական գործողություններ է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային արդյունաբերության ոլորտում»։

Իրանի միջուկային կենտրոնների պաշտպանության և անվտանգության կորպուսի հրամանատարը հավելել  է, որ թեև միջազգային արձանագրությունների և ստանդարտների և Միջազգային միջուկային գործակալության օրենքների և կանոնակարգերի հիման վրա բոլոր երկրներին արգելվել է հարձակվել միջուկային օբյեկտների վրա, սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը ի սկզբանե միշտ պատրաստ է եղել դիմակայել այդ սպառնալիքներին:

Նշելով, որ վերջերս Սիոնիստական ​​ռեժիմը հանցավոր   քայլի դիմելով և հարձակվելով Սիրիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա, խախտել է բոլոր միջազգային օրենքներն ու կանոնները, չէր ենթադրվում, որ Սիոնիստական ռեժիմը կրկին փորձի միջուկային կենտրոնների վրա հարձակմամբ սպառնալ  Իրանին, բրիգադային գեներալ Հաղթալաբն ընդգծել է,- Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարության ցուցումներով, զինված ուժերի ջանքերով և պասիվ պաշտպանության պլանների կիրառմամբ, ինչպես նաև բարձր առաջադեմ սարքավորումներով ու հնարավորություններով կհակադարձվի Սիոնիստական ​​ռեժիմի ցանկացած սպառնալիքի։

Իրանի միջուկային կենտրոնների պաշտպանության և անվտանգության կորպուսի հրամանատարն ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը գտնվում են լիակատար պատրաստվածության մեջ՝ հավելել է,-Սիոնիստական ​​թշնամու միջուկային կենտրոնների մասին անհրաժեշտ տեղեկությունները մեր տրամադրության տակ են և  նրանց հավանական քայլին պատասխանելու համար  ձեռքերը  պահված են ձգանի վրա՝ նշված  թիրախները հզոր հրթիռներով ոչնչացնելու համար։ 

Բրիգադային գեներալ Հաքթալաբն ընդգծել է, որ եթե Սիոնիստական ​​ռեժիմը ցանկանա գործողություններ ձեռնարկել Իրանի միջուկային կենտրոնների և օբյեկտների դեմ, ապա անպայման կբախվի Իրանի Իսլամական Հանրապետության արձագանքին և հարձակման կենթարկվի։

Բրիգադային գեներալ Հաղթալաբը հավելել է, որ եթե սիոնիստական կեղծ ​​ռեժիմը ցանկանում է Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման սպառնալիքն օգտագործել որպես Իսլամական Հանրապետության վրա ճնշում գործադրելու գործիք, ապա հնարավոր է վերանայել Իրանի  դոկտրինան ու միջուկային քաղաքականությունը և  հրաժարվել անցյալում հայտարարված նկատառումներից։

Իրանի միջուկային կենտրոնների պաշտպանության և անվտանգության կորպուսի հրամանատարը հայտարարել է, որ եթե Սիոնիստական ​​ռեժիմը ագրեսիվ գործողություններ իրականացնի Իրանի դեմ, ապա պատասխանի տեսակը կլինի Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պլանավորմամբ, և նրանք պետք է վստահ լինեն, որ այն հարվածը, որը ստանալու են զինված ուժերից, կնմանի « Ազնիվ խոստում» գործողությանը։

 

Պիտակ