Իրանի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները
(last modified Fri, 19 Apr 2024 06:45:07 GMT )
Ապրիլ 19, 2024 10:15 Asia/Tehran
  • Իրանի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները

Իրանի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ ԱՄԷ ԱԳ նախարար Աբդուլլահ բեն Զայեդ Ալ Նահյանի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցում քննարկվել են Գազայի վերջին զարգացումները և ընդգծվել է պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի  հանցագործությունները հնարավորինս արագ դադարեցնելու անհրաժեշտությունը: Կողմերը խոսել են նաև Գազա հումանիտար օգնություն ուղարկելու և տարածաշրջանային այլ զարգացումների վերաբերյալ:

Նախարարներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման և համատեղ տնտեսական և հյուպատոսական հանձնաժողովների նիստերի կանոնավոր անցկացման անհրաժեշտությունը։ ԱՄԷ ԱԳ նախարար Շեյխ Աբդուլլահ Բին Զայեդն ընդգծել է Աբու Դաբիի կամքը՝ բոլոր ոլորտներում զարգացնելու Թեհրանի հետ երկկողմ հարաբերությունները։

Հոսեյն Ամիր Աբդոլլայանն ափսոսանք է հայտնել ԱՄԷ-ում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի կապակցությամբ և հայտարարել ջրհեղեղից տուժած ժողովրդին օգնելու Իրանի պատրաստակամության մասին։

Այս շաբաթ ԱՄԷ-ում և Օմանում տեղացած հորդառատ անձրևներն ու աննախադեպ ջրհեղեղները հանգեցրել են հեղեղումների, ինչի հետևանքով խաթարվել է օդանավակայանի աշխատանք։ Մարդիկ չեն կարող դուրս գալ տներից։ Հեղեղները մեծ վնաս են պատճառել և կան զոհեր։