Իրանահայերի պատգամավոր. Իրանի «Ազնիվ խոստում» գործողությունը վճռական և պատժիչ պատասխան էր Սիոնիստական ռեժիմին
Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի և Հյուսիսային Իրանահայության պատգամավորն ասել է. «Սիոնիստական ռեժիմի կողմից Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա հարձակվելուց հետո Իսլամական Հանրապետության զինված ուժերը ներառյալ՝ բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «Ազնիվ խոստում» գործողությամբ Ղոդսը օկուպացրած ռեժիմին և նրա բոլոր դաշնակիցներին տվեցին վճռական ու պատժիչ պատասխան առ այն, որ ցանկացած ոք, ով կցանկանա ոտնձգություն կատարել մեր տարածքի վրա, կպատժվի»։
ԻՍՆԱ-ին տված հարցազրույցում Արա Շահվերդյանը «Ազնիվ խոստում» գործողության հետ կապված ընդգծել է, որ դա փոքրիկ ապտակ էր Սիոնիստական ռեժիմին, և թշնամու ոտնձգությունը կրկնվելու դեպքում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից ավելի խիստ պատիժ է սպասվում։
Անդրադառնալով Գազայում Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական գործողության յոթ ամիսների ընթացքում ավելի քան 30 հազար պաղեստինցիների նահատակությանը, Իրանի խորհրդարանում հայերի պատգամավորը ավելացրեց, որ Սիոնիստական ռեժիմը Գազայի սահմաններից դուրս գործողություններ իրականացնելով, փորձեց շեղել աշխարհի ուշադրությունը Գազայի ցեղասպանությունից, որի օրինակը եղել է Լիբանանի հարավում գործողություններ իրականացնելը և Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի վրա հարձակումը։
Շահվերդյանը նկատեց. «Ինչպես հայտարարել են բարձրաստիճան զինվորականները, եթե տարածաշրջանի երկրներն իրենց ռազմակայանները տրամադրեն Սիոնիստական ռեժիմին՝ մեր երկրի սուրբ հողի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար, ապա այդ երկրները կպատժվեն»։
Իրանի 12-րդ գումարման խորհրդարանի ընտրված պատգամավորը հայտարարեց. «Իրավապաշտպան կազմակերպությունները փակեցին իրենց աչքերն ու ականջները Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների նկատմամբ և լռեցին։ Նման իրավիճակում Սիոնիստական ռեժիմը հարձակվում է մեր հյուպատոսարանի վրա, իսկ այդ կազմակերպությունները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ միասին, չարձագանքեցին և միայն լռություն պահպանեցին, այնուհետև, երբ մենք պատասխանում ենք այս ագրեսիային՝ ելնելով մեր օրինական իրավունքներից և միջազգային կանոններին համապատասխան, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Անվտանգության խորհրդի անդամները դատապարտում են այդ օրինական գործողությունը։ Սա ցույց է տալիս, որ նրանք գործում են միայն գերիշխող երկրների շահերի հիման վրա»։