Մեծ ուշադրության է արժանացել Իրանի պատմական հուշարձանների ցուցահանդեսը Թեհրանում
https://parstoday.ir/hy/news/iran-i216912-Մեծ_ուշադրության_է_արժանացել_Իրանի_պատմական_հուշարձանների_ցուցահանդեսը_Թեհրանում
Թեհրանում պատմական շինությունների ցուցահանդեսն արժանացել է մեծ թվով այցելուների,այդ թվում զբոսաշրջիկների և արվեստագետների ուշադրությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2024 14:35 Asia/Tehran

Թեհրանում պատմական շինությունների ցուցահանդեսն արժանացել է մեծ թվով այցելուների,այդ թվում զբոսաշրջիկների և արվեստագետների ուշադրությանը։

Պատմական հուշարձանների և տեսարժան վայրերի համաշխարհային օրվա կապակցությամբ,  Իրանի պատմական շինությունների ցուցահանդեսը տեղի է ունեցել ապրիլի 17-ից 19-ը՝ Թեհրանի Մասուդիե պատմական շենքում, որտեղ  Իրանի արվեստի ու պատմության գեղեցկությունը ցուցադրվել է  նկարչության շրջանակում։ 

Իրանցի մի շարք նկարիչներ գեղեցիկ կերպով նկարել են Իրանի պատմական  հուշարձանները, իսկ պատմության  սիրահարներն ու զբոսաշրջիկները Թեհրանի Մասուդիե պատմական շենքում դիտել ու վայելել են Իրանի պատմությունն ու քաղաքակրթությունը։