Ապրիլ 24, 2024 16:58 Asia/Tehran
  • Իրանը զգուշացրել է այն երկրներին, որտեղ Իսրայելը կիբերանվտանգության կենտրոններ է բացել

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը զգուշացրել է այն երկրներին, որոնք Իսրայելին թույլ են տվել կիբերանվտանգության կենտրոններ հիմնել իրենց տարածքում, կամ օգտվում են ռեժիմի ստեղծած ծրագրերից։

Նա նշել է․ «Գազայում մարդկության դեմ հանցագործություններ գործած ռեժիմն իրավունք չունի մուտք գործել այս ասպարեզ։ Երկրները պետք է իմանան, որ իրենց սահմանները ռեժիմի առաջ բացելով, վտանգում են սեփական անվտանգությունը, իսկ իրենց քաղաքացիներին ու պաշտոնյաներին լրտեսելն այդ վտանգի միայն մի  փոքր մասն է»։ 

Ահմադիանն ասել է․ «Համակարգչային և սմարթֆոնների օպերացիոն համակարգերը և ծրագրերի մեծ մասն արտադրում են ամերիկյան ընկլերությունները, և ռեժիմն օգտվում է այդ հանգամանքից։ Ցավոք սրտի, այդ ծրագրերն  օգտագործվել են դիվերսիոն, լրտեսական և ահաբեկչական գործողությունների համար, ինչպիսիք են Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակումը կամ պաղեստինցիների սպանությունը»:

Նա նաև նշել է, որ Իրանն ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի բազմաթիվ կիբեր հարձակումների զոհ դարձար երկրներից է։