Ապրիլ 25, 2024 10:23 Asia/Tehran

Իրանի և Շրի Լանկայի նախագահների ներկայությամբ ստորագրվել է համագործակցության 5 փաստաթուղթ։

«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ Էբրահիմ Ռայիսիի և Ռանիլ Վիկրեմեսինգեի ներկայությամբ, Իրանի և Շրի Լանկայի բարձրաստիճան պաշտոնյաները ստորագրել են համագործակցության հինգ փաստաթուղթ, այդ թվում՝ «Համագործակցություն  մշակութային, գիտական, տեխնիկական, ԶԼՄ-ների և սպորտի ու երիտասարդության ոլորտներում», «Համագործակցություն երկու երկրների ազգային գրադարանների միջև», «Համագործակցություն Իրանի  կոոպերատիվի սենյակի և Շրի Լանկայի ազգային կոոպերատիվ խորհրդի միջև», «Համագործակցություն Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության և Շրի Լանկայի ԶԼՄ-ների, զբոսաշրջության և ավիացիայի նախարարության միջև» և «Համագործակցություն Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության և Շրի Լանկայի ազգային կինոընկերության միջև»:

 

Պիտակ