Իրանի և Շրի Լանկայի նախագահների ներկայությամբ ստորագրվել է համագործակցության 5 փաստաթուղթ
https://parstoday.ir/hy/news/iran-i217122-Իրանի_և_Շրի_Լանկայի_նախագահների_ներկայությամբ_ստորագրվել_է_համագործակցության_5_փաստաթուղթ
Իրանի և Շրի Լանկայի նախագահների ներկայությամբ ստորագրվել է համագործակցության 5 փաստաթուղթ։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Ապրիլ 25, 2024 06:53 Asia/Tehran

Իրանի և Շրի Լանկայի նախագահների ներկայությամբ ստորագրվել է համագործակցության 5 փաստաթուղթ։

«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ Էբրահիմ Ռայիսիի և Ռանիլ Վիկրեմեսինգեի ներկայությամբ, Իրանի և Շրի Լանկայի բարձրաստիճան պաշտոնյաները ստորագրել են համագործակցության հինգ փաստաթուղթ, այդ թվում՝ «Համագործակցություն  մշակութային, գիտական, տեխնիկական, ԶԼՄ-ների և սպորտի ու երիտասարդության ոլորտներում», «Համագործակցություն երկու երկրների ազգային գրադարանների միջև», «Համագործակցություն Իրանի  կոոպերատիվի սենյակի և Շրի Լանկայի ազգային կոոպերատիվ խորհրդի միջև», «Համագործակցություն Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության և Շրի Լանկայի ԶԼՄ-ների, զբոսաշրջության և ավիացիայի նախարարության միջև» և «Համագործակցություն Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության և Շրի Լանկայի ազգային կինոընկերության միջև»: