Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ. Լսվում է համաշխարհային սիոնիզմի ոսկորների ջախջախման ձայնը
(last modified Sun, 28 Apr 2024 14:30:32 GMT )
Ապրիլ 28, 2024 18:00 Asia/Tehran
  • Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ.
Լսվում է համաշխարհային սիոնիզմի ոսկորների ջախջախման ձայնը

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. -Համաշխարհային սիոնիզմի ոսկորների ջախջախման ձայնն ավելի քան երբևէ լսվում է։

Անդրադառնալով պաղեստինյան ճնշված ժողովրդին աջակցելու ամերիկյան և եվրոպական համալսարաններում ուսանողական բողոքի ցույցերը բռնությամբ ճնշելուն՝ Նասեր Քանանի Չաֆին X սոցիալական ցանցում գրել է.-Անհնար է կանխել Պաղեստինում օկուպացիայի ճաքճքված սյուների փլուզումը։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է.- Ո՛չ Պաղեստինի օկուպացիային և ո՛չ Գազայում ցեղասպանությանը և Պաղեստինի ազատության համար աղաղակն այսօր համաշխարհային պահանջ է:

Ուսանողական բողոքի ակցիաները՝ ի պաշտպանություն Պաղեստինի և Սիոնիստական ​​ցեղասպան ռեժիմի հանցագործությունների դատապարտման, որոնք սկսվել են ԱՄՆ Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում, չնայած ամերիկյան իշխանությունների ճնշումներին, նախ տարածվեցին այս երկրի մյուս, այդ թվում՝ Յեյլի, Նյու Յորքի, Հարվարդի, Տեխասի և Հարավային Կալիֆորնիայի  համալսարաններում, ապա տարածվել են արևմտյան այլ երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի, Բրիտանիայի և Ավստրալիայի համալսարաններ։