Թեհրանում Ավստրալիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ
Իրանը Արտաքին գործերի նախարարություն է կանչել Թեհրանում Ավստրալիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին այդ երկրի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու կառույցների դեմ նոր պատժամիջոցներ սահմանվելու պատճառով։
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, չորեքշաբթի օրը Իրանի արտաքին գործերի նախարարության Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի չորրորդ վարչության նախագահն Իրանի Իսլամական Հանրապետության խիստ բողոքն է փոխանցել Ավստրալիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ այդ երկրի կողմից Իրանի նկատմամբ ապօրինի և չարդարացված պատժամիջոցներ սահմանելու անպատասխանատու քայլի կապակցությամբ։
Ավստրալացի դիվանագետին ասվել է, որ Իսլամական Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում արձագանքել Ավստրալիայի այդ քայլին:
Դիվանագետն ասել է, որ Իրանի դիրքորոշումը կներկայացվի Ավստրալիայի կառավարության ուշադրությանը:
Նշենք,որ Ավստրալիայի կառավարությունը արձագանքելով Իրանի «Ազնիվ խոստում» գործողությանը,որը կատարվել էր ի պատասխան Դամասկոսում Իրանի դեսպանության հյուպատոսական բաժնի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակմանը, երեկ պատժամիջոցներ է սահմանել իրանցի հինգ բարձրաստիճան պաշտոնյաների և երեք կառույցների նկատմամբ։